Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տոյվո Կլաար. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբին

Տոյվո Կլաար. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբին
22.02.2021 | 21:19

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: ՊՆ-ից հայտնում են, որ ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:


Հարությունյանը նրանց ներկայացրել է արցախյան պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:


Տոյվո Կլաարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի:

Դիտվել է՝ 26865

Մեկնաբանություններ